Ուրբաթ, 15 Ապրիլի 2011 15:01
Հայաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՙՀամահայկական բանկի մասին՚ Օրենքի փոփոխությունների նախագիծը
Արմինֆո. Հայաստանի Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է ՙՀամահայկական բանկի մասին՚ Օրենքի փոփոխություններինախագիծը
Ինչպես տեղեկացվել է ՀՀ Կենտորական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, փոփոխությունները նախատեսում են Համահայկական բանկի նախագահի և Բանկի գործադիր տնօրենի պաշտոնների համատեղությունը:
Համաձայն փոփոխությունների, բանկը դրամական միջոցներ կներգրավի հիմնականում պարտատոմսերի թողարկման ճանապարհով: Փոփոխությունների նախագիծը նախատեսում է նաև Համահայկական բանկի ռազմավարության համապատասխանությունը երկրի կառավարության ռազմավարական քաղաքականությանը:
Մկնաբանլով այդ կառույցի ընթացիկ վիճակը, Երիցյանը նշել է, որ Համահայկական բանկը չնայած կապիտալացված է, սակայն այդ կապիտալը պետք է մեծացվի: ՙԱյդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվել, քննարկումներ են տեղի ունեցել միջազգային կառույցների և պոտենցիալ ներդրողների հետ՚,-նշել է նա, հավելելով, որ երկրի տնտեսական իշխանությունների կողմից առաջարկվող գործիքները ¥պարտատոմսերը¤ նույնպես թույլ կտան մեծացնել անկի կապիտալը:
Ժատասխանելով Համահայկական բանկի ներդրումային ծրագրերի վերաբերյալ հարցին, Երիցյանը նշել է, որ առայժմ նման նախագծեր չկան: