Շաբաթ, 23 Ապրիլի 2011 11:28
ProCredit Bank-ը ներդրել է նոր պրոդուկտ` կուտակային ժամկետային ՙPro+՚ ավանդը
Արմինֆո. ProCredit Bank ներդրել է նոր պրոդուկտ` կուտակային ժամկետային ՙPro+՚ ավանդը: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ProCredit Bank-ի լրատվական ծառայությունից, այս ավանդն այլընտրանք է հանդիսանում խնայողությունների կուտակումներին:
Ավանդի ներգրավման ժամկետները կազմում են 3-18 ամիս, նվազագույն չափը` 40000 դրամ կամ 100 դոլար: Տոկոսադրույքները դրամային ավանդների համար սահմանվել է տարեկան 9-11%, դոլարային ավանդնրի համար` 5-6.5%, իսկ եվրոյի դեպքում` 3.25-4%, տոկոսները ժամկետի ավարտին վճարելու պայմանով: