Շաբաթ, 23 Ապրիլի 2011 11:36
Պետպարտատոմսերի հայկական շուկայում 2011 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է եկամտաբերության անկում
Արմինֆո. Միջբանկային և ներբանկային ռեպո շուկաներում միջին տոկոսադրույքը նախորդ եռամսյակի նկատմամբ ավելացել է 0.54 տոկոսային կետով և կազմել 7.6%: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կնտրոնական բանկի լրատվական ծառայությունից, չնայած դրան, առկա իրացվելիության պայմաններում ՊՊ առաջնային շուկայում նախորդ եռամսյակի նկատմամբ արձանագրվել են տոկոսադրույքների նվազման միտումներ. մինչև 1 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքը նվազել է 1.21 տոկոսային կետով և կազմել 7.9%, իսկ միջնաժամկետ պարտատոմսերի միջին տոկոսադրույքը նվազել է 0.68 տոկոսային կետով և կազմել 13.7%:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2011 թ. առաջին եռամսյակում արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ եռամսյակի նկատմամբ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.48%-ով` կազմելով 366.14 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 2.1%-ով` կազմելով 500.96 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 6.25%-ով` կազմելով 12.53 դրամ:
2011 թ. ապրիլի 12-ի նիստում Խորհուրդը սահմանել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 8.5% մակարդակ, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքների համապատասխանաբար` 11.5% և 5.5% մակարդակ:
Ըստ առևտրային բանկերի տվյալների, 2011 թվականի հունվար-փոտրվար ամիսներին դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են`8.8%-ից մինչև 8.6%, իսկ տարվա կտրվածքով աճել 0.8%: Դրամային վարկերի տոկոսադրույքները նույն ժամանակահատվածում նվազել են 18.9%-ից մինչև 18.3%, իսկ տարվա կտրվածքով`0.8 տկոսային կետով: