Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2011 20:30
Այսուհետ Յունիբանկն ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ ծառայությունը տրամադրում է անվճար
Արմինֆո. Այսուհետ Յունիբանկն ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ ծառայությունը տրամադրում է անվճար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, այդ քայլը թելադրված է նրանով, որ Հայաստանում գնալով աճում է նաեւ ՙԻնտերնետ բանկ-Հաճախորդ՚ համակարգով իրականացված բանկային գործարքների ծավալը: Նշենք, որ ՙՅունիբանկ՚-ն առաջիններից մեկը ներդրեց այս համակարգը` նպաստելով Ինտերնետ բանկինգի կայացմանը հայաստանյան շուկայում:
ՙԻնտերնետ բանկ-Հաճախորդ՚ համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով: Այսինքն, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, հնարավորություն տալով հաճախորդին, առանց բանկ այցելելու, իրականացնել հետևյալ գործառնությունները` վճարման փաստաթղթերի մուտքագրում, խմբագրում և տպագրում, փաստաթղթերի առաքում բանկ, գործարքների իրականացում ՙործառնական օր՚ համակարգում, բանկ ուղարկված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքի, բանկային հաշիվներից քաղվածքի ստացում և տպագրում, հաշիվների ընթացիկ կարգավիճակի վերահսկում և այլն:
Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմում ներկայացնի բանկին` ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ համակարգում գրանցվելու նպատակով: ՙՅունիբանկ՚-ի ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ համակարգի առավելությունն օգտագործման պարզությունն է. այն չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը: Հաշվի առնելով ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ համակարգի օգտագործման բարձր արդյունավետությունը եւ հաճախորդների համար դրա հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը, ՙՅունիբանկ՚-ն այս ծառայությունը այսուհետ կտրամադրի անվճար:
Նշենք, որ ՙՅունիբանկ՚-ի ՙԻնտերնետ բանկ-Հաճախորդ՚ համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հավաստագիրը հիմնված է EV և SGC տեխնոլոգիաների վրա, որոնք ֆիշինգի /ինտերնետային խարդախության տեսակ/ դեմ պայքարի ամենահաջող մեթոդներն են: VeriSign Secure Site Pro with EV հավաստագիրը բրաուզերում կարմիրի փոխարեն արտապատկերում է կանաչ հասցեատող և բանկի անվանումը` բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը: