Ուրբաթ, 29 Ապրիլի 2011 17:37
Հայկական ProCredit Bank-ը դարձել է գյուղատնտեսության սուբսիդավորման կառավարության ծրագրի մասնակից
Արմինֆո. ProCredit Bank-ը հայտարարել է գյուղատնտեսության սուբսիդավորման կառավարության ծրագրին իր մասնակցության մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ProCredit Bank-ի մամուլի ծառայությունից, ծրագրին բանկի մասնակցությունը ենթադրում է ավելի արտոնյալ պայմաներով գյուղատնտեսության վարկավորում: Այսպես, վարկի առավելագույն չափը նախատեսվում է 3 մլն.դրամ, տարեկան տոկոսադրույքը` 14% ¥որի 4-6%-ը կփոխահուցի կառավարությունը¤, իսկ մարման ժամկետը` 2 տարի: Վարկերը բանկը կտրամադրի մայրաքաղաքի, ինչպես նաև Գյումրիի և Վանաձորի և Արտաշատի իր բոլոր մասնաճյուղերից:
ՙՀայաստանում ProCredit Bank-ը 2009 թվականից զբաղվում է գյուղվարկավորմամբ: Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրը զգալի ազդեցություն կունենա գյուղատնտեսության շարունակական և կայուն աճի վրա, ինչը թույլ կտա այդ ոլորտում գրանցել նոր և հեռանկարային ձեռքբերումներ՚,-նկատել է ProCredit Bank գործադիր տնօրեն Բերթոլդ Հերցֆիլդը: