Շաբաթ, 30 Ապրիլի 2011 11:13
Հայ գործարարները ձեռնամուխ են եղել ագրարային հատվածում ենթակառույցների ստեղծմանը
Արմինֆո. Հայ գործարարները ձեռնամուխ են ինովացիոն նախագծերի ստեղծմանը, ընդ որում, եթե նախկինում նրանց ներդրումներն ուղղված էին այս կամ այն ագրոկուլտուրաների աճեցմանը, ապա այսօր այդ գումարներն ուղղված են լուրջ ենթակառույցային նախագծերի իրականացմանը, մասնավրապես, ջերմցային տնտեսությունների ստեղծմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի ղեկավար Գագիկ Սահակյանը:
Նրա խոսքերով, վերջին ժամանակներում գնալով ավելանում է ջերմոցայն տնտեսությունների քանակը, որոնք հիմնականում կառուցվում են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում, քանի որ այդ մարզերն աչքի են ընկնում իրենց բարենպաստ կլիմայական պայմաներով, նշել է Գ.Սահակյանը: Նա հավելել է, որ ագրոբիզնեսի ոլորտի նախագծերը եկամտաբեր են և շատ արագ դառնում են շահութաբեր:
Մեկնաբանելով Հայաստանի տնտեսությունում ընթացող գործընթացների բնույթը, նա նկատել է, որ չնայած Հայաստանի տնտեսությունը բավականին ետ է մնում զարգացման համաշխարհային միտումներից, այնուամենայնիվ, այն կապված է համաշխարհային կոնյունկտուրայի հետ: ՙԻսկ ի՞նչ է այսօր տեղի ունենում համաշխարհային կոնյունկտուրայում: Աշխարհին այսօր սպառնում է, ես չեմ վախենոմ այդ խոսքից, բոլոր հիմնական, մանավանդ գյուղապրանքների գծով հիպերինֆլյացիա՚,-ընդգծել է Գ.Սահակյանը: Նրա գնահատականերով, պարենային ապրանքները կթանկանան 20-30%, իսկ առանձին ապրանքների գծով գները կթռչեն մինչև 40%:
Ինֆլյաիոն գործընթացների լույսի ներքո, նկատել է նա, զգալիորեն աճել է նաև գյուղատնտեսական ապրանքների պահանջարկը: ՙԴա էլ բազմաթիվ գործարարների մղեց, իսկ հայ գործարարները բացառություն չեն կազմում, իրենց գումարները ներդնեն գյուղատնտեսության ոլորտում, ավելացնելով այդ հատվածի արտադրողականությունը՚,-եզրափակել է Գ.Սահակյանը: