Երկուշաբթի, 2 Մայիսի 2011 14:58
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 7.6%, մինչև 2.7 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի մարտին աճել է 4.4%, ապրիլի 1-ին կազմելով 1.015 տրլն. դրամ կամ 2.7 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 7.6%, իսկ տարվա կտրվածքով` 28.4%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը մարտին կազմել է 971.4 մլրդ.դրամ կամ 2.6 մլրդ.դոլար, մարտին աճելով 4.7%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 40.8% կամ 396.5 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 59.2% կամ 574.9 մլրդ.դրամ: 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին դրամային վարկավորումը աճել է 4.1% ¥տարվա կտրվածքով` աճել է 12.6%¤, արտարժութային վարկերի 11.3% աճին զուգահեռ:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 4% կամ 40 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հունվար-մարտին կրճատվել է 6.3%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը աճել է 3.9%:
Երկարաձգված վարկերի կազմում 56.7% կամ 22.7 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.6%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի մարտին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են`18.66%-ից մինչև 18.29%, իսկ տարվա կտրվածքով` իջել են 0.8 տոկոսային կետով: