Չորեքշաբթի, 11 Մայիսի 2011 11:03
Ոսկին և պլատինը թանկացել են 1.2%, իսկ արծաթը և պալլադիումը էժանացել` 8.1%
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում ոսկին և պլատինը թանկացել են 1.2%, իսկ արծաթը և պալլադիումը էժանացել` 8.1%, գրանցելով թանկարժեք մետաղների գների 3.5% միջին անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, մասիսի 9.15-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 18224.42 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ իջնելով 1.1%, արծաթի գինը` 467.14 դրամ իջելով 15.6%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21893.16 դրամ, ինչը 1.3% ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 8981.72 դրամ` նվազելով 0.6%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինն աճել է 13.6%, արծաթի գինը` 37.9%, պլատինի գինը` 9.8%, պալադիումի գինը` 2.8%: Տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գները միջին հաշվով աճել են 16%:
Նշենք, որ ըստ միջազգային բորսաների տվյալների, մայիսի 9-ին Նյու Յորքում թանկարժեք մեըաղների սփոթային գները աճել են, կազմելով`ոսկու համար` 1514.1 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց, արծաթը` 37.91 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց, պլատինը` 1799 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց, պալադիումը` 734 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց: Իսկ մայիսի 10 ին գրանցվել են` ոսկու համար` 1511 դոլար/ ունցիա, արծաթի համար` 37.72 դոլար/ունցիա, պլատին` 1805.25 դոլար/ունցիա, պալադիում` 732.8 դոլար/ ունցիա: