Հինգշաբթի, 12 Մայիսի 2011 12:56

UNISTREAM համակարգի շրջանառությունը Հայաստանում աճել է 26.8 տոկոսով


Արմինֆո. UNISTREAM համակարգի դրամական փոխանցումների շրջանառությունը 2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում աճել է 163 մլն.դոլարով, տարեկան կտրվածքով աճելով 26.8%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, ոխանցումների քանակը տարվա կտրվածքով աճել է 11.4%, մինչև 215.3:

Աղբյուրի համաձայն, UNISTREAM համակարգի ընդհանուր շրջանառությունը 2011 թվականի առաջին եռաամսյակում հասել է 860 մլն.դոլարի, իսկ փոխանցումների քանակն աճել է 15%, մինչև 1.407 մլն.դոլար: Համակարգի սպասարկման կետերի ընդհանուր քանակը, թերմինալների ցանցի հետ միասին, անցել է 220 հազարից ¥աշխարհի 100 երկրներում¤:

Իր ցուցանիշների աճի շնորհիվ UNISTREAM համակարգը պահպանում է առաջատարի իր դիրքերը Հայաստանի շուկայում, ինչպես փոխանցումների քանակով, այնպես էլ փոխանցումների չափերով:

2011 թվականը համակարգի համար առանցքային հանդիսացավ հաճախորդի ունիվերսալ քարտի թողարկման շնորհիվ: Ի դեպ, այդ քարտերը հնարավորություն են տալիս արագացնել դրամական միջոցների փոխանցումը: 2011 թվականի առաջին եռամսսյակում UNISTREAM համակարգի քարտապանների թիվը գերազանցել է 500 հազարը: