Հինգշաբթի, 12 Մայիսի 2011 16:24

Estate.am. Բնակարանն առանց միջնորդի


ԱրմԻնֆո. Այնքան էլ հեշտ չէ բնակարան գնելու կամ վաճառելու համար գտնել ամենահեշտ ճանապարհը, մանավանդ որ հիշում ես, թե ինչպիսի գլխացավանքներ են առաջացնում Երևանում օրեցօր աճող ռիելտորական ընկերություններն ու բրոքերական գրասենյակները, հիմնականում գործելով առանց աշխատանքի հստակ տեխնոլոգիաների: Հավանաբար մեզնից շատերին է բախտ վիճակվել դիմել այդ ընկերությունների ծառայություններին, և շատերիս մոտ, հավանաբար, առաջացել է չիրականացած ակնկալիքների խորին հիասթափություն: Ինքնուրույն ձևով, առանց միջնորդների բնարան վաճառողներ կամ գնողներ փնտրելը նույնպես այդքան հեշտ գործ չէ: Իսկ թերթերում հայտարարությունները տեղադրելը միշտ չէ որ արդյունավետ է, չնայած, որ ավելի լավ է, քան ձեռքերը ծալած նստելը:

Կարճատև ժամկետներում ձեռնտու գործարք իրականացնելու համար այսօր, մեր կարծիքով, ամենաօպտիմալ տարբերակը դա Estate.am վիրտուալ, անվճար հարթակն է, որտեղ գնորդը վաճառողի հետ մնում է մեն մենակ, առանց որևէ միջնորդի: Այդ բացառիկ ինովացիոն նախագծի մասին է ԱրմԻնգո գործակալությանը տված հարցազրույցում հանգամանորեն պատմում, նախագծի հիմնադիրներից մեկը, "Բոնսայ" ընկերության տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Պրն.Մկրտչյան, պատմեք թե ինչպես ծնվեց Հայաստանում նման նախագիծ ստեղծելու գաղափարը:


Սկսեմ նրանից, որ նախագիծը գործարկվել է այս տարվա մարտի կեսերից և արդեն մեծ մասսայականություն է վայելում մեր քաղաքացիների շրջանում: Ի՞նչը հանդիսացավ գաղափարի պատճառը: Կարծում եմ այն իրականությունը, որում մենք այսօր ապրում ենք: Հայաստանում բնակարան գնել կամ վաճառել ցանկացող բազմաթիվ անձինք այսօր կանգնած են լուրջ խնդիրների առջև, առաջինը, արագ և առանց միջնորդների վաճառել և երկրորդը, գնել առավելագույնս մատչելի գնով`նույնպես առանց միջնորդի:

Բրոքերների թեման երևանցիների համար դարձել է հիվանդագիններից մեկը…Ինչպե՞ս կբնութագրեիք միջնորդ կազմակերպությունների աշխատանքի որակը:

Անշարժ գույքի գործարքներում բազմաթիվ միջնորդ ընկերությունների և մասնավոր բրոքերների օգնությունը նվազագույն է, իսկ հաճախ սահմանափակվում է ոչ անհայտ թերթում մի նոր ու անդեմ հայտարարության հրապարակումով: Շատերին է բախտ վիճակվել, հավանաբար, Դուք էլ բացառություն չեք, սեփական փորձով համոզվել դրանում: Իրականում, միջնորդ կազմակերպություններն անում են այն, ինչ ինքներդ էլ կարող եք անել: Դա էլ ծնեց միասնական on-line հարթակի` Estate.am նախագծի ստեղծման գաղափարը, որի հիմնական նպատակն է վաճառողին օգնել իր գույքը ճշմարիտ ձևով ներկայացնել Ինտերնետում: Նախագծի նորամուծությունը կայանում է նրանում, որ մենք ոչ թե պարզապես տրամադրում ենք Ինտերնետ հարթակ, այլ մեզ վրա ենք վերցնում համապատասխան հայտարարության մշակման աշխատանքները, սկսած պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայից, երեք լեզվով տեքստը որակյալ ձևակերպելուց և կայքում օպերատիվ հրապարակումից, իսկ գլխավորը, մենք պատասխանատվություն ենք կրում կայքում հրապարակվող տեղեկությունների արժանահավատության համար:

Որքա՞ն հայտարարություններ կան այսօր ձեր բազայում:

Վերջին տվյալներով, կայքում տեղադրված է մոտ 600 հայտարարություն: Որպես կանոն, յուրաքանչյուր հայտարարությունը կայքում մնում է մեկ ամիս: Այդ ժամկետը լրանալուց հետո հայտարարությունը կամ ավտոմատ կերպով հանվում է, կամ հաճախորդի ցանկությամբ երկարաձգվում ևս մեկ ամսով:

Որքա՞ն արժե ձեր կայքում մեկ հատարարության տեղադրումը:

Այդ ծառայությունը մեզ մոտ առայժմ անվճար է ու դեռ երկար ժամանակ կլինի անվճար: Այս փուլում մենք մտադիր չենք փող աշխատել հայտարարոթյունների վրա: Մեր գլխավոր նպատակն այսօր նախագիծը քաղաքացիների շրջանում մասսայական դարձնելն է, նրանց ծանոթացնել աշխատանքի սկզբունքայնորեն նոր ձևերին, դարձնելով այն ավանդական: Կուզենայի հատուկ ընդգծել, որ մենք ռիելտորական գործակալություն չենք և միջնորդական ծառայություններ չենք մատուցում: Եթե վաճառողն ու գնորդը կայքում միմյանց գտնում են, և արդյունքում տեղի է ունենում գործարք, ապա գործակալական ոչ մի պարգևատրումներ տվյալ դեպքում չեն գանձվում:

Անշարժ գույքի ո՞ր օբյեկտներն են, ու որ շրջաններում, որոնք առանձնահատուկ պահանջարկ ունեն մեր քաղաքացիների մոտ:

Դեռ վաղ է որևէ գնահատական տալը: Այնուամենայնիվ, մեր հիմնական աուդիտորիան այն քաղաքացիներն են, որոնք բնակարան են փնտրում երկրորդային շուկայում և նորակառույցներում: Ինչ վերաբերվում է պահանջարկին, կարող եմ ասել, որ կայքի ամենաակտիվ օգտվողների կողմից բնակարաններ են փնտրվում հիմնականում մայրաքաղաքի կենտրոնում, ինչպես նաև Արաբկիր և Դավիթաշեն համայնքներում:

Կայքում տեղադրված հայտարարությունները վերաբերվում են միայն մայրաքաղաքի բնակարանների՞ն:

Առայժմ միայն աշխատում ենք մայրաքաղաքի բնակարանների գծով: Սակայն, առաջիկա կարճ ժամկետներում նախատեսում ենք շրջաններ դուրս գալ` Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզեր, իսկ այնուհետև հանրապետության խոշոր քաղաքներ` Գյումրի, Վանաձոփր, Աբովյան, Հրազդան, Դիլիջան և այլն: Ի դեպ, բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստանում շրջաններից:

Իսկ Սփյուռքի ներկայացուցիչներն այսօր ակտի՞վ են Հայաստանի անշարժ գույքի շուկայում:

Մենք բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստանում նաև արտասահմանից, հիմնականում Ռուսաստանի, ԱՄՆ և Եվրոպայի երկրների հայկական սփյուռքի ներկայացուցիչներից: Նրանք հետաքրքրվում են բնակարանի կարճաժամկետ վարձակալությունով` ամռան ամիսների համար: Իհարկե, կան նաև գույքը վաճառել ցանկացողներ:

Դա վատ միտում չե՞ք համարում:

Կարծում եմ ճիշտ չէ միանշանակ եզրակացություններ անելը: Նախկինում գնված գույքը վաճառելու որևէ միտում ես չեմ նկատում: Դեռևս նախաճգնաժամային փուլում, բազմաթիվ նորակառույցների շահագործման հետ կապված, շատերը բնակարանը վաճառում էին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով, փոխելով շրջանը և այլն:

Որոշ փորձագետներ պնդում են, որ անշարժ գույքի գները հասել են իրենց մինիմումին: Իսկ ի՞նչ է ասում կայքի վիճակագրությունն ու Ձեր փորձը:

Մեր կայքի օգնությամբ իրականացված գործարքների օրինակով կարելի է պնդել հետևալը, որ այսօ գործարքի վերջնական գինը ցածր է կայքում տեղակայված առաջարկի գնից: Ինչումն է պատճառը` կարծում եմ, որ այդ նույն ռիելտորական գործակալությունները, ինչպես նաև կառուցապատողները, գերադասում են առայժմ պահպանել բնակարանների գների ընթացիկ մակարդակը:

Որքան՞ով է իրական գինը տարբերվում առաջարկի գնից: Որքա՞ն արժե այսօր բնակելի անշարժ գույքի 1 քառ.մ.մակերեսը:

Եթե դատենք կայքի միջոցով իրականացված գործարքներից, ապա կայքում հայտարարված գները մոտ 10% ուռճացված են: Ինչ վերաբերվում է քառակուսի մետրի արժեքին, ապա, օրինակ, Արաբկիր և Դավիթաշեն համայնքներում այն տատանվում է 200 հազարից մինչև 375 հազար դրամի սահմաններում: Բոլորովին վերջերս, Դավիթաշենում, 100 ք.մ. մակերեսով երեք սենյականուս բնակարանը վաճառվեց 20.5մլն.դրամով: Ինչպես տեսնում եք, գինը բավականին մատչելի է:

Իսկ ինչպիսի՞ն են գները կենտրոնում:

Կախված բնակարի վիճակից, հայտարարված գներն սկսվում են 400 հազար դրամից:

Հնարավո՞ր է արդյոք գների իջեցում առաջիկայում:

Կարծում եմ, որ առաջիկայում գնային լուրջ տատանումներ տեղի չեն ունենա: Գործարքները տեղի կունենան հայտարարվածից ավելի ցածր գներով: Կարծում եմ, որ գներն արդեն մոտենում են իրենց մինիմումին:

Չի՞ կարող արդյոք բնակարանների ներկայիս հաստատված պահանջարկն առաջացնել գների աճ:

Հաստատված պահանջարկը, իհարկե, որոշակի ազդեցությոն ունի գների դինամիկայի վրա: Այսօր գնողները սպասում են գների հետագա հնարավոր իջեցմանը, հետաձգելով բնակարան ձեռք բերելու պլանները: Վաճառողներն էլ իրենց հերթին, խոսքը գնում է սովորական քաղաքացիների մասին, վաճառում են բնակարանները, վախենալով գների առաջիկա իջեցումից, ինչը, սակայն, չի կարելի ասել կառուցապատողների մասին, որոնց պլաններն ավելի երկարաժամկետ են, և նրանք ավելի շուտ գերադասում են իրենց համար անցանկալի գնային փուլը: Հենց դրա համար էլ, գնային հատվածում, չնայած, որ առաջարկը գերազանցում է պահանջարկը, որևէ էական փոփոխություն տեղի չի ունենում:

Ձեր կարծիքով, հիփոթեքը կօգնի՞ արդյոք աշխուժացնել Հայաստանի անշարժ գույքի շուկան:

Հիփոթեքային վարկավորման գծով ներկայումս բանկերի և մյուս վարկային կազմակերպությունների մոտ նկատվում է որոշակի ակտիվություն, այն առումով, որ բարելավվում են հիփոթեքային վարկավորման պայմանները: Այժմ նկատվում է տոկոսադրույքների իջեցման միտում, չնայած աննշան, ինչն էլ, հիմնականում, որոշակի ակտիվություն առաջացրեց հիփոթեքային վարկավորման շուկայում: Կարծում եմ, որ այդ տրենդը կպահպանվի նաև առաջիկայում, այսինքն, վարկերը կդառնան մատչելի, իսկ տրանսֆրտների ծավալները, հուսով եմ, որ կհասննեն նախաճգնաժամյան մակարդակին: Չէ որ անշարժ գույքի շուկայի ակտիվության բարձրացման մեջ դրանց դերը բավականին լուրջ է:

Իսկ կառուցապատողների հետ աշխատո՞ւմ եք, կայքում կա՞ն էլիտար բնակարանների վաճաառքի վերաբերյալ հայտարարություններ:

Կայքում մենք ակտիվորեն զարգացնում ենք մի հատուկ բաժին, որտեղ հանգամանորեն կներկայացվեն նորակառույցները և դեվելոփերների ու կառուցապատողների վերաբերյալ տեղեկությունները: Կայքից օգտվողները հնարավորություն կունենան ծանոթանալու շենքի կոնստրուկցիային, շինարարության գլխավոր պլանին, բնակարանների տիպային պլաներին և մշտապես հետևել նախագծի իրականացման փուլերին: Այդ ամենի մենք մասին կլուսաբանենք նաև մամուլի հաղորդագրությունների միջոցով: Բաժնի ամենագլխավոր խնդիրներից մեկն էլ առաջնային շուկայի նկատմամբ պոտենցիալ գնորդների անընդհատ հետաքրքրության ստեղծումն ու դրա զարգացումն է:

Կան արդյոք ինչ-որ նոր նախագծեր, որոնց իրականացումը ձեր կողմից նախատեսված է առաջիկայում:

Բանկերի և վարկային կազմակերպությունների համար մենք արդեն առաջարկում ենք հատուկ գովազդային պրոդուկտներ` հիփոթեքային վարկավորման առաջխաղացման նպատակով: Մասնավորապես, վաճառվող բնակարանների հայտարարությունների էջում բանկերը, որոնց հետ համագործակցում ենք, տեղադրում են հիփոթեքային հաշվիչ, որի օգնությամբ կայքի ցանկացած այցելու կարող է հեշտությամբ հաշվել այդ գույքը վարկով գնելու ամսական վճարների չափերը, ինչպես նաև ավելի հանգամանորեն ծանոթանալ վարկավորման պայմաններին (տոկոսադրույքներին, մարման ժամկետին, կանխավճարին և այլն):

Մենք բանկերին ներկայացնում ենք նաև անշարժ գույքի այն օբյեկտների վաճառքի լրացուցիչ հնարավորությունները, որոնք ժամանակին վարկառուների կողմից գրավից ետ չեն գնվել, դառնալով բանկի սեփականությունը: Այդ ծառայությունը նաև լրացուցիչ գովազդ է վարկային հաստատության համար:

Առաջիկայում նման գովազդային պրոդուկտներ նախատեսում ենք մատուցել նաև ապահովագրական ընկերություններին:

Ներկայացվա՞ծ է արդյոք կայքում կոմերցիոն անշարժ գույքը:

Ներկայումս կայքում տեղակայված հայտարարությունների 10-15%-ը վերաբերվում են կոմերցիոն անշարժ գույքին, որոնց մեծ մասը վերաբերվում է գրասենյակների վարձակալությանը և վաճառքին: Սեփական փորձի հիման վրա կարող եմ ասել, որ, օրինակ, գրասենյակի համար հարմար տարածք գտնելն այնքան էլ հեշտ չէ:

Ինչպե՞ս են ռիելտորական գործակալություններն արձագանքում ձեր նախագծին, չէ՞ որ, ըստ էության, դուք նրանց մրցակիցն եք:

Գործակալությունների ռեակցիային ծանոթ չենք, նրանց հետ ուղղակի չենք շփվում, իսկ համագործակցության վերաբերյալ առաջարկությունները չենք քննարկում: Հետևում ենք մեր ընտրած քաղաքականությանը` անշարժ գույքն առանց միջնորդների:

Իսկ կարելի՞ է խնդրել, որպեսզի պատմեք, թե ինչպե՞ս կարելի հայտարարություն տեղադրել Estate.am կայքում:

Առաջինը, նշեմ, որ այսօր այդ ծառայությունն անվճար է: Եթե ուզում եք հայտարարել բնակարի վաճառքի մասին, բավական է զանգահարել մեր ընկերության Call-centre և պայմանավորվել օպերատորի հետ լուսանկարչի այցի մասին, ով, ձեզ հարմար ժամկետներում կկատարի ձեր բնակարանի պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա, գրանցելով բնակարանի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Հաջորդ օրը ձեր հայտարարությունը տեղադրված կլինի կայքում:

Մենք նախատեսում ենք ընդլայնել կայքում տրամադրվող ծառայությունների շարքը: Օրինակ, առաջիկայում քաղաքացիները, որոնք ցանկանում են գնել բնակելի անշարժ գույք, սակայն չեն օգտվում Ինտերնետից, կկարողանան մեր օպերատորին պատվիրել իրենց անհրաժեշտ բնակարանի փնտրումը: Իսկ մեր բազայի բոլոր նորությունները պարբերաբար նրան կուղարկվեն sms-հաղորդագրությունների միջոցով:

Կա ևս մեկ ծառայություն, որը կապահովի բնակարանի առքի և վաճառքի գործընթացը: Եթե գնորդների հեռախոսազանգերին պատասխանելու ժամանակ չունեք, բավական է միայն այդ գործառույթը փոխանցել օպերատորին մեր Call-centre-ի միջոցով: Ընտրելով ստացված հեռախոսազանգերը, օպերատորը ձեզ հարմար ժամկետներում կկազմակերպի պոտենցիալ գնորդների հետ ձեր հանդիպումը:

Ի՞նչ է ստացվում: Դուք կատարում եք թե վաճառողի, և թե գնորդի ողջ աշխատա՞նքը:

Հավատացեք, երբ մենք սկսում եինք այս նախագծի իրականացումը, ղեկավարվում էինք ոչ միայն առևտրային համոզմունքներով, ցանկանում էինք մեր քաղաքացիների համար որևէ օգտակար բան անել, ինչ-որ ձևով թեթևացնելով բնակարանի առքի ու վաճառքի հետ կապված դժվարին գործընթացները, առավելագույնս հարմարավետ դարձնելով նրանց առկայությունը շուկայում:


Էլիտա Բաբայան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.12.2025
RUB4.900.01
USD381.47-0.04
EUR449.14-0.89
GBP514.56-1.05
CAD278.81-0.23
JPY24.39-0.07
CNY54.44-0.02
CHF483.12-1.71