Հինգշաբթի, 12 Մայիսի 2011 17:28
Վրաստանից Հայաստան մտնելիս անցակետերում կտրամադրվեն ԱՊՊԱ պոլիսներ
Արմինֆո. Վրաստանից Հայաստան մտնելիս անցակետերում կտրամադրվեն ԱՊՊԱ պոլիսներ: Այս հարցի լուծումը կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ Կենտրոնական բանկին:
Նրա խոսքերով, անցակետերում գոյանում են հերթեր, ինչն առաջացնում է քաղաքացինրի դժգոհությունը: Վարչապետը հանձնարարել է, որպեսզի անցակետերում տարածքներ հատկացվեն ապահովագրական ընկերությունների համար, որտեղ կիրականացվեն ԱՊՊԱ հետ կապված գործառույթներ: