Շաբաթ, 30 Ապրիլի 2011 14:12
Ամփոփվել են ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուր ՔԱՐՏԱՊԱՆԻ օգտին՚ քաղաքականության շրջանակներում իրականացվող երկու ակցիաների արդյունքները
Արմինֆո. Ապրիլի 29-ին տեղի է ունեցել ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուր ՔԱՐՏԱՊԱՆԻ օգտին՚ քաղաքականության շրջանակներում MASTERCARD միջազգային վճարային համակրգի հետ համատեղ իրականացվող երկու ակցիաների արդյունքների ամփոփումը: Սույն ակցիաների իրականացումը MASTERCARD-ի կողմից վստահվել է հենց ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբին՚` հաշվի առնելով վերջինիս զարգացման արագ տեմպերը և նախորդ համագործակցությունների ընթացքում ձեռք բերված հաջողություններն ու վստահությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, առաջին ակցիայի շրջանակներում Բանկն առանձնացրել է վերջին չորս ամիսների ընթացքում ամենաակտիվ MASTERCARD-ի քարտապաններին, որոնք և պարգևատրվել են գումարային պարգևներով` 100.000-ից մինև 300.000 ՀՀ դրամ արժողությամբ: Ամենաակտիվ քարտապանին սպասվում էր հատուկ անակնկալ` հատուկ նվեր MASTERCARD-ի կողմից` երկու անձի համար ուղեգիր դեպի Իտալիա:
Երկրորդ ակցիան նվիրված էր կանանց միամսյակին և կրում էր հետևյալ խորագիրը` ՙՀայ կանայք ֆուտբոլ շա~տ են սիրում՚: Կանանց հնարավորություն է ընձեռվել 70% զեղչով ձեռք բերել MASTERCARD-ի վճարային քարտեր և կանանց միամսյակի ընթացքում անկանխիկ գործարքներ իրականացնելով, մասնակցել հատուկ վիճակահանությանը, ինչի արդյունքում Բանկի հաճախորդներից մեկին MASTERCARD-ի կողմից տրվեց ուղեգիր և հնարավորություն դիտելու մայիսին կայանալիք UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Լոնդոնում` երկու անձի համար:
Բանկի կողմից շարունակելու են ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուր քարտապանի, ուսանողի, կնոջ, երեխայի, վետերանի… օգտին՚ կարգախոսի համապատասխան միջոցառումները, քանի որ, լինելով Գազպրոմբանկի խմբի անդամ, Բանկը մեծ կարևորություն է նաև տալիս մասշտաբային սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացմանը մեր երկրում: