Երկուշաբթի, 16 Մայիսի 2011 11:08
Արդշինինվեստբանկը սուբսիդավորվող տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի պետծրագրի շրջանակներում ձեռնամուխ է եղել գյուղվարկերի տրամադրմանը
Արմինֆո. Արդշինինվեստբանկը սուբսիդավորվող տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի պետծրագրի շրջանակներում ձեռնամուխ է եղել գյուղվարկերի տրամադրմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, արդեն սկսվել է ակտիվ վարկավորման գործընթացը, ձևակերպվել է ընդհանուր թվով 11 վարկ` ավելի քանի 8 մլն ՀՀ դրամի չափով:
Աղբյուրի համաձայն, Արդշինինվեստբանկը գյուղատնտեսական վարկերը տրամադրում է առավելագույնը 14 տոկոս տարեկան տոկոսադրույքուվ, ինչը այսօր կնքված համապատասխան պայմանագրի համաձայն, կախված տարածաշրջանից, կսուբսիդավորվեն 4-ից 6 տոկոսի չափով:
Վարկերը տրամադրվելու են գյուղացիական տնտեսություններին սերմերի, հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն, ինչպես նաև այգեգործական և անասնապահական աշխատանքներ կազմակերպելու, նոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և այլ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կ. Գևորգյանի խոսքերով. ՙԱյսօր Արդշինինվեստբանկի գործունեության գերակա ուղղություններից է նաև բանկային մանրածախ ծառայությունների ընդլայնմանը և զարգացմանն ուղղված աշխատանքները: Կարծում եմ, որ Արդշինինվեստբանկի որպես կայուն և վստահելի բանկի վարկանիշն օգնել է, որպեսզի մեր բանկն ընդգրկվի գյուղվարկավորման սուբսիդավորման ծրագրում: Մասնակցությունն այս ծրագրին հնարավորություն կտա մեզ աջակցել գյուղական բնակավայրերի և գյուղացիական տնտեսությունների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությանը՚:
Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2008 սերտիֆիկատ:
Արդշինինվեսբանկն ունի 55 մասնաճյուղ` 49-ը ՀՀ-ում, 6-ը` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: