Երեքշաբթի, 17 Մայիսի 2011 10:55
ԱՔՌԱ վարկային բյուրոն գործարկել է ՙԱռցանց ինքնահարցում՚ ծառայությունը
Արմինֆո. Մայիսի 10-ից ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից գործարկվել է ՙԱռցանց ինքնահարցում՚ ծառայությունը, որը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց ստանալ իրենց վարկային պատմությունը և ՙԱՔՌԱ սքոր՚ սքորինգային գնահատականը առցանց եղանակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՔՌԱ բյուրոյի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, զեկույցները ստանալու համար ֆիզիկական անձինք նախ պետք է այցելեն ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ և ստանան մուտքային անուն և գաղտնաբառ: Մուտքային անունով ցանկացած վայրից Ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել ՙԱՔՌԱ՚ համակարգ և ստանալ սեփական վարկային զեկույցը: Ծառայության վճարումը կատարվում է ArCa վիրտուալ և/կամ ՙMaster՚ քարտերով: Ֆիզիկական անձինք վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով` կարող են նաև առցանց վիճարկել զեկույցի տվյալները և ճշգրտել դրանք: