Չորեքշաբթի, 4 Մայիսի 2011 18:01
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը անց է կացնում ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին՚ ակցիան
Արմինֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ավարտել է հայտերի ընդունումը ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին՚ ակցիայի շրջանակներում միանվագ ուսանողական կրթաթոշակների համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից
ՙԱկցիայի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդ մասնագետների կայացմանը, որոնք բարձր ցուցանիշներ են դրսևորել ինչպես ուսման, այնպես էլ` հասարակական ու գիտական գործունեության մեջ: Բացի այդ, բոլոր շահառուները կընդգրկվեն ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ռեզերվային կադրային բազայումե,-ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Ըստ բանկի հաճախորդների բազայի ու մարքեթինգի ծառայության մասնագետ Ալեքսանդր Հակոբյանի, հայտերի ընդունումն անցել է մարտի 9-ից ապրիլի 30-ը: Առաջին փուլն ավարտվել է: Ակցիայի ընթացքում մոտ 500 հայտ է ստացվել տարբեր բուհերի ուսանողներից: 25 շահառուների ցուցակը, ինչպես նաև հաղթողի անունը վերոնշյալ անվանակարգում կհրապարակվեն բանկի պաշտոնական կայքում. www.areximbank.am 2011թ. հունիսի 2-ին: Որից հետո ուսանողներին կհրավիրեն ուսանողական կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությանը: Կրթաթոշակների չափն այս տարի կազմում է 40 000-300 000 դրամ: