Հինգշաբթի, 5 Մայիսի 2011 12:14
Յունիբանկ՚-ը  նոր մասնաճյուղ է բացել Երեւանում 
Արմինֆո.  Մայիսին իր գործունեությունը կսկսի ՙՅունիբանկ՚-ի ՙՕպերա՚ նորաբաց մասնաճյուղը, որի հասցեն է`  ք. Երեւան, Սայաթ Նովա պող. 1: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, ՙՅունիստրիմ՚ դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում: Ներկայումս Յունիբանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած է 35 մասնաճյուղերից, իսկ մինչև տարեվրջ նախատեսվում է ևս 7 մասնաճյուղերի բացում: