Հինգշաբթի, 19 Մայիսի 2011 11:03
ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավար. ՓՄՁ վարկերը չափազանց թանկ արժեն
Արմինֆո. Փոքր և միջին բիզնեսի վարկերի տոկոսդրույքներն այսօր չափազանց բարձր են: ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հնգամյակին նվիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, մեկնաբանելով Հայաստանում տոկոսադրույքների բարձր մակարդակը:
Բանկիրի կարծիքով, ՓՄՁ պաշտպանվածությունը Հայաստանում այդքան բարձր չէ, որպեսզի ապահովվի ՙթափանցիկ գործունեություն և սպիտակ մաքուր եկամուտ՚: Նա նշել է, որ ՓՄՁ ոչ թափացվիկ լինելն էլ իր հերթին սահմանափակում է բանկի կողմից այդ հատվածն ավելի էժան ռեսուրսներով ֆինանսավորելու հնարավորությունները` ՙայդ հատվածում գոյություն ունեցող ռիսկերն արտահայտվում են գործող սակագներում՚,-նշել է նա, հավելելով, որ ապագայում տոկոսադրույքների իջեցման հնարավորություններ չի տեսնում: Այնուամենայնիվ, նրա գնահատականներով, շուկայում նկատվում են իջեցման միտումներ, շատ բանկեր փոքր բիզնեսն սկսել են ֆինանսավորել 12-13% սակագներով: ՙՄեր բանկը տոկոսադրույքների հարցին մոտենում է դիֆերենցորեն, մենք ունենք վարկեր և բարձր, և ցածր տոկոսադրույքներով, կախված տվյալ գործարքի ռիսկից՚,-նշել է Վ.Օվսյաննիկովը:
Նա հավելել է, որ բանկերը պատրաստ են կրճատել մարժան, սակայն մտադիր չեն իրենց վերցնել բարձր ռիսկեր: