Հինգշաբթի, 19 Մայիսի 2011 18:09
Ընթացիկ տարում պետպարտատմսերով նախատեսված է 130 մլրդ դրամի տեղաբաշխում
Արմինֆո. Ընթացիկ տարում պետպարտատմսերով նախատեսված է 130 մլրդ դրամի տեղաբաշխում, մարումների գծով` 92.5 մլրդ.դրամ, բյուջեի մուտքերի գծով` 122.7 մլրդ.դրամ և դեֆիցիտի ֆինանսավորման գծով` 30 մլրդ.դրամ:
Համաձայն պետպարտատմսերի 2011 թվականի ծրագրի, մարումների ամենամեծ ծավալը տեղի է ունեցել առաջին եռամսյակում, իսկ տեղաբաշխման, բյուջետային մուտքերի և դեֆիցիտի ֆինանսավորման ամենամեծ ծավալները նախատեսված են չորորդ եռամսյակում: Տարեկան ծրագրով նախատեսված է նաև 20 տարով երկարաժամկետ պարտատմսերի եռամսյակային տեղաբաշխում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ֆինանսների նախարարության պետպարտքի կառավարման դեպարտամենտում, երկրորդ եռամսյակում նախատեսված է 31 մլրդ.դրամի պետպարտատմսերի տեղաբաշխում, երրորդ եռամսյակում` 34 մլրդ.դրամի և չորրորդ եռամսյակում` 37 մլրդ.դրամի: Ընդ որում, մարումները երկրորդ եռամսյակում նախատեսված է 24.8 մլրդ.դրամի, երրորդ եռամսյակում` 20.4 մլրդ.դրամի և չորրորդ եռամսյակում` 19.2 մլրդ.դրամի մարումներ: Մուտքրը բյուջեին համապատասխանաբար կկազմեն`29.2 մլրդ.դրամ, 32.1 մլրդ.դրամ և 34.9 մլրդ.դրամ: Դրա շնորհիվ կհաջողվի ֆինանսավորել երկրորդ եռամսյակում` 4.5 մլրդ.դրամի, երրորդ եռամսյակում` 11.6 մլրդ.դրամի և չորրորդ եռամսյակում` 15.7 մլրդ.դրամ ֆինանսավորում:
Պետպարտատմսերի տարեկան ծրագրով առաջին եռամսյակի համար նախատեսված է 28 մլրդ.դրամի տեղաբաշխում, 28.2 մլրդ.դրամի մարում և բյուջետային 26.4 մլրդ.դրամի մուտքեր: Սակայն, փաստացի տվյալներն էապես գերազանցել են նախատեսված սահմանաչափերը, ընդ որում` տեղաբաշխումները` 9 մլրդ.դրամով, մարումները` մոտ 3 մլրդ.դրամով և բյուջետային մուտքերը` 8 մլրդ.դրամով, իսկ դեֆիցիտի ֆինանսավորումը ձեռք բերեց դրական ցուցանիշ: Մասնավորապես, առաջին եռամսյակում տղաբաշխվել է 37 մլրդ.դրամի պետպարտատոմսեր, մարումները կազմեցին 30.9 մլրդ.դրամ, ապահովելով 34.5 մլրդ.դրամի բյուջետային մւտքեր և դեֆիցիտի 3.6 մլրդ.դրամի ֆինանսավորում: Առաջին եռամսյակօ արդյունքներով պլանի գերակատարումը բարձրացնում է նաև տարվա կտրվածքով ցուցանիշները, որոնք տարեվերջին կարող են կազմել, տեղաբաշխումների գծով` մոտ 139 մլրդ.դրամ, մարումների գծով`մոտ 95.4 մլրդ.դրամ, բյուջեի մուտքերի գծով` մոտ 130.7 մլրդ.դրամ և դեֆիցիտի ֆինանսավորման գծով` մոտ 35.4 մլրդ.դրամ: