Ուրբաթ, 20 Մայիսի 2011 11:05
Հայաստանից բանկային կապիտալի արտահոսքը հակառակ ուղղություն է վերցրել, գտնում է ԱՄՀ մշտական ներկայացուցիչը
Արմինֆո. Հայաստանից բանկային կապիտալի արտահոսքը հակառակ ուղղություն է վերցրել: Այսօր նման կարիք է արտահայտել Հայաստանում Արժույթի ՄԻջազգային Հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան: Ճգնաժամի ազդեցության ներքո բանկերն արտասահման են փոխանցել մոտ 300 մլն.դոլար, կամ ՀՆԱ 3%-ը: ՙՆերկայումս բանկերը կապիտալը վերադարձնում են երկիր, վերջին ամիսներին նրանք արդեն ետ են փոխանցել 200 մլն.դոլարը, ինչն առաջացրել է վարկավորման ծավալների լուրջ աճ՚,-նշել է Գ.Տոլոսան: Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկրի ֆինանսական համակարգում վարկերի ընդհանուր ծավալը մարտի վերջին, նախորդ տարվա համեմատ աճել է 28.4%, կազմելով 1.016 մլրդ.դրամ: Նա ուշադրություն է դարձրել նաև, որ չաշխատող վարկերի ծավալը Հայաստանի բանկային համակարգի վարկային ընդհանուր պորտֆելում ավլի ցածր է, քան տարածաշրջանի մի շարք երկրներում:
Որպես տնտեսության վերականգնման մյուս դրայվեր նա նշել է մասնավոր տրանսֆերտների աճը, ինչը, որպես այդպիսին, չի կարող ապահովել կայուն տնտեսական աճ: Նշենք, որ ըստ ՀՀ ԿԲ տվյալների, դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտները 2010 թվականին կազմել են 1.627 մլրդ դոլար, կամ ՀՆԱ 16.9%-ը: Ի դեպ, տրանսֆերտների աճը գերազանցել է նաև տնտեսական աճը: