Երկուշաբթի, 23 Մայիսի 2011 16:02
Արժեթղթերի շուկայում ապրիլին եկամտաբերությունն աճել է 1-2 տոկոսով
Արմինֆո. Հայաստանի արժեթղթերի շուկայում ապրիլին պետպարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 1-2%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ներկայումս մինչև 1 տարի շրջանառությամբ պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունն առաջնային շուկայում. ապրիլին, մարտի համեմատ աճել է 2.1 տոկոսային կետով, կազմելով 9%: Ռեպո-գործարքների շուկայում պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունն աճել է 1 տոկոսային կետով, կազմելով 9.3%, իսկ ռեպո-գործարքների միջբանկային շուկայում` 0.4 տոկոսային կետով, կազմելով 8.3%:
Արժույթի շուկայում ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ դրամի միջնաժամկետ փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.4%, կազմելով 373.6 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 4.6%, կազմելով 540.9 դրամ/դոլար, ռուսական ռուբլու նկատմամբ` 2.9%, կազմլով 13.3 դրամ/դոլար: