Երկուշաբթի, 23 Մայիսի 2011 17:47
Ապրիլին Հայաստանում պահպանվել են տնտեսության վարկավորման աճի բարձր տեմպերը
Արմինֆո. Ապրիլին Հայաստանում պահպանվել են տնտեսության վարկավորման աճի բարձր տեմպերը, կազմելով 3%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտորական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի ապրիլին դրամական զանգվածն ավելացել է 0.7%, կապված ընդհանուր շրջանառու կանխիկ միջոցների և արտարժութային ավանդների 2% աճի հետ, ինչը հիմնականում հիմնականում չեզոքացվել է դրամային ավանդների 3.3% կրճատումով, ինչի հետևանքում դրամական զանգվածը կրճատվել է 0.4%:
Ըստ ՀՀ ԿԲ նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալության տրամադրվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մողմից, 2011 թվականի մարտին Հայաստանի դրամական զանգվածը ավելացել է 3.5%, հունվար-մարտին` 5.6%, ապրիլի 1-ին կազմելով 925.8 մլրդ.դրամ կամ 2.5 մլրդ.դոլար: 2011 թվականի մարտին դրամական բազան ավելացել է 5%, հունվար-մարտին` 9.3%, ապրիլի 1-ին կազմելով 506.3 մլրդ.դրամ կամ 1.37 մլրդ.դոլար: Մարտին Հայաստանի բանկերի վարկային նրդրումներն ավելացել են 4.4%, առաջին եռամսյակում` 7.6%, ապրիլի 1-ին կազմելով 1.015 տրլն դրամ կամ 2.7 մլրդ.դոլար: Բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում դրամային վարկերի բաժինը կազմլ է 40.8% կամ 396.5 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 59.2% կամ 574.9 մլրդ.դրամ: Հունվար-մարտ ամիսներին դրամային վարկավորումը ավելացել է 4.1%, իսկ արտարժույթով վարկավորումը` 11.3%: Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը մարտին ավելացել է 5%, հունվար-մարտ ամիսներին` 8.2%, ապրիլի 1-ին կազմելով 754.8 մլրդ.դրամ կամ 2.04 մլրդ.դոլար: Դրանց կազմում, դրամային ավանդները կազմել են 29.7% կամ 224.6 մլրդ.դրամ կամ 607.5 մլն.դոլար, իսկ արտարժույթով ավանդները կազմել են 70.3% կամ 1.434 մլրդ.դոլար կամ 530.2 մլրդ.դրամ: Դրամային վարկերի տոկոսադրույքները մարտին նվազել են, 18.66%-ից մինչև 18.29%, իսկ տարեկան կտրվածքով` 0.8 տոկոսային կետով: Դրամային ավանդների տոկոսադրույքները 2011 թվականի մարտին նվազել են` 9.23%-ից մինչև 9.05%, իսկ տարեկան կտրվածքով աօել են 0.5%: