Չորեքշաբթի, 25 Մայիսի 2011 11:28
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՄԱՊ ընկերության համար սահմանել է վարկափաստաթղթային սահմանաչափ
Արմինֆո. 2011թ. ապրիլին ՎՏԲ Հայաստան Բանկը ՄԱՊ ընկերության համար սահմանել է վարկափաստաթղթային սահմանաչափ ընկերության տարբեր նախագծերի ֆինանսավորման համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանն այսօր տեղեկացվել է ՎՏԲ-Հայստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, Բանկը շարունակում է մեծացնել հայկական տնտեսության ֆինանսավորման ծավալները:
Վարկափաստաթղթային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն շրջանառու միջոցների համալրումը, որը հնարավորություն կտա ՄԱՊ ընկերությանը գնել էլ ավելի շատ գյուղմթերք և գյուղացիներին տրամադրել գումարային կանխավճար առանց տոկոսի ապագա բերքահավաքի համար, ինչպես նաև ըստ անհրաժեշտության կիրականացվեն ակկրեդիտիվների և երաշխիքների թողարկում` ի ապահովումն ապրանքների և ծառայությունների արտասահմանյան մատակարարների առջև ՄԱՊ ընկերության` արտաքին առևտրային պայմանագրերի շրջանակներում ստանձնած ֆինանսական պարտավորությունների:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ դիտարկել է ՄԱՊ ընկերությունը որպես իր ռազմավարական գործըկերներից մեկը: Տվյալ կոնտեքստում Բանկի կողմից ՄԱՊ ընկերությանը սահմանաչափի տրամադրումը համարում եմ այժմեական և կարևոր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի, գյուղանտեսության զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման աջակցման տեսանկյունից:
Մենք բավականին արդյունավետորեն շարունակում ենք ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի առաջատար ընկերությունների հետ, և նախատեսում ենք հետագայում էլ ներդրումներ կատարել տնտեսության զարգացման մեջ՚,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը: