Չորեքշաբթի, 25 Մայիսի 2011 11:30
Անելիք Բանկ՚ ՓԲԸ-ն ներդնում է վարկային հայտերի վերլուծության միկրո, փոքր, միջին բիզնեսի ունիվերսալ մոդել
Արմինֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն ներդնում է նոր մոդել, որը կավտոմատացնի վարկերի տրամադրման և որոշում կայացնելու ընթացքը միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման գործընթացում: Այս մասնի ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մոդելը հնարավորություն է տալիս արագ և ճշգրիտ կատարել դիմորդի վարկունակության վերլուծությունը և տրամադրել պահանջվող վարկը` համապատասխան տևողությամբ, անհրաժեշտ արտոնյալ ժամկետով և առավել հարմարավետ մարման գրաֆիկով:
ՙՑանկացած բիզնես ունի իր դրամային մուտքերի և ելքերի որոշ սեզոնայնություն և այլ յուրահատկություններ: Տվյալ մոդելը հնարավորություն է տալիս հաշվի առնել նշված գրեթե բոլոր յուրահատկությունները: Մինչ այժմ Անելիք Բանկը կիրառել է 7-8 նմանատիպ մոդելներ, բայց դրանք աստիճանաբար իրենց սպառել են, ինչի հիմնական պատճառ են հանդիսացել փոփոխվող ցուցանիշներն ու սահմանաչափերը, ինչպես նաև շատ այլ գործոններ: Նշված մոդելները ճկուն չեն եղել սահմանաչափերի և այլ հիմնական գործոնների փոփոխությանների նկատմամբ և դրա հետևանքով ժամանակի ընթացքում կորցրել են իրենց արդիականությունը: Այս նոր մոդելը հնարավորություն է ընձեռում լրացնել այդ բացը: Այն նաև թույլ է տալիս կանխատեսել ապագայի սցենարները` վատից դեպի լավ, ինչը նախկին մոդելներն իրականացնում էին մասնակիորեն՚ - նշել է Բանկի Վերլուծությունների և ռիսկերի գնահատման վարչության պետ Մկրտիչ Թադևոսյանը:
Մոդելը մշակվել է Անելիք Բանկում, ապա քննարկվել է Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի կողմից (IFC), որը ներկայումս խորհրդատվական ծառայություններ է մատուցում «Անելիք Բանկինե: Վերջինս մանրամասնորեն ուսումնասիրել և հավանության է արժանացրել այս մոդելի ներդնումը: Բանկը, գիտակցելով վարկի կարևորությունը վարկառուի համար, այս մոդելի օգնությամբ տրամադրում է վարկեր այնպիսի պայմաններով, որոնք լավագույնս համապատասխանում են վարկառուի գործունեությանը:
Հետագայում տվյալ մոդելը պլանավորվում է զարգացնել` ըստ բիզնես գործունեության տարբեր ոլորտների և դրանց առանձին ճյուղերի, օրինակ` գյուղատնտեսական ոլորտում` անասնապահության, այգեգործության, էներգետիկայի ոլորտում` փոքր ՀԷԿ-երի կառուցման և վերազինման վերլուծությունների համար և այլն: Նույնիսկ հնարավոր է հաշվի առնել տարածաշրջանների առանձնահատկությունները` ըստ մարզային տարբերակման: