Չորեքշաբթի, 25 Մայիսի 2011 17:47
Պրոմեթեյ Բանկը մրցանակներ է հանձնել ՙԼավագույն բիզնես առաջարկ՚ մրցույթի հաղթողներին
Արմինֆո. Պրոմեթեյ Բանկը դրամական պարգևներ է հանձնել ՙՕնլայն Բանկինգ՝ Լավագույն բիզնես առաջարկ՚ մրցույթի հաղթողներին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Պրոմեթեյ Բանկի մամուլի ծառայությունից, պարգևները հանձնվել են 2011 թվականի մայիսի 20-ին Պրոմեթեյ Բանկի ներկայացուցիչների կողմից, Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիսավոր հանդիպման ընթացքում:
Աղբյուրի համաձայն, Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Լենա Հովհաննիսյանը, ստանալով՝ MasterCard Gold քարտ և 150.000 ՀՀ դրամ, Սոնա Մինասյանը ՝ MasterCard Standard քարտ և 100.000 ՀՀ դրամ և Նարե Սիմոնյանը ՝ Maestro քարտ և 50.000 ՀՀ դրամ:
Մրցույթի լավագուն մասնակիցները առաջարկ ստացան ընդունվելու Բանկ՝ որպես ստաժոր, հետագայում աշխատանքի ընդունվելու նպատակով:
Վերոնշյալ մրցույթը հերթական քայլն էր Բանկի քաղաքականության՝ աջակցելու առաջադեմ ուսանողների մասնագիտական առաջխաղացմանը: Աղբյուրի հավաստմամբ, Բանկի կողմից նման մրցույթների կազմակերպումը կրելու է շարունակական բնույթ: