Ուրբաթ, 27 Մայիսի 2011 17:42
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը
Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 27-29-ը մասնակցելու է Լիմասոլում (Կիպրոս) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են ՙՀամաշխարհային բանկի առջև ծառացած խնդիրները՚, ՙԶարգացումները Եվրոպայում՚, ՙԿանաչ էներգիա և հարատև աճ՚, ՙԷլեկտրոնային կառավարում, բերալավված կարգավորում և վերջինիս ֆինանսական արդյունքները՚, ՙԸնթացիկ զարգացումները Հոլանդիայի ենթախմբի երկրներում՚, ՙԳլոբալ և տարածաշրջանային ֆինանսական կայունություն. հեռանկար, ռիսկեր և քաղաքականության խնդիրներ՚, ՙՖինանսական կայունության ուժեղացման ուղղությամբ՚ թեմայով հարցեր:
Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակերի, Հունաստանի կենտրոնական բանկի նախագահ Գերոգիոս Պրովոպուլոսի հետ: Հոլանդիայի բանկի նախագահ Նուտ Վելլինկի հետ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի և Բելգիայի ենթախմբերի միաձուլման հարցերը: