Ուրբաթ, 20 Մայիսի 2011 11:03
Ժամկետային ավանդների ծավալով Յունիբանկն առաջատար դիրքում է
Արմինֆո. 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Յունիբանկը, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով եւ ֆինանսական միջոցների կայունության ցուցանիշով, պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: Ինչպես տեղեկացնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը Բանկում առամսյակի ընթացքում աճել է 7.2 տոկոսվ եւ 2011թ. մարտի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 46.6 մլրդ դրամ: Յունիբանկի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 69.6 մլրդ դրամ, իսկ ցպահանջ պարտավորություններինը` 13.8 մլրդ դրամ: Դրա հետ մեկտեղ, Յունիբանկն արձանագրել է ժամկետային ավանդների եռամսյակային ամենամեծ աճը` 11.1 տոկոս: Արմինֆո գործակալության տվյալների համաձայն, Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցնում նաեւ ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների մասնաբաժնով` 72.5 տոկոս:
Ներկա դրությամբ Յունիբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ` ՙՄուլթիարժութային՚, ՙԿապիտալ+՚, ՙՀամալրվող՚, ՙՇահավետ+՚, ՙGrand Prix՚, ՙՀարմարավետ՚, որոնց պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել միջոցների կուտակման եւ պահպանման ամենաարդյունավետ տարբերակը: Մասնավորապես, ավանդի տեսակից ելնելով, հաճախորդը կարող է համալրել կամ մասնակի հետ կանչել ավանդադրված գումարը, օգտվել մուլթիարժութային կամ տոկոսների կապիտալիզացման ռեժիմից, մասնակցել արժեքավոր նվերների խաղարկությանը: