Երկուշաբթի, 30 Մայիսի 2011 15:42
Zolotaya Korona համակարգը 0.5 տոկոսով իջեցրել է Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումների սակագները
Արմինֆո. ԱՊՀ-ում և ՌԴ-ում ամենաարագ զարգացող փոխանցումների համակարգերից մեկը ` Zolotaya Korona համակարգը իջեցնում է ՌԴ-ից դեպի ՀՀ փոխանցումների սակագները: Այսպես, ս.թ. հունիսի 20-ից իջեցվում են Zolotaya Korona համակարգի սակագները: Համակարգի միջոցով հնարավոր կլինի ՌԴ-ից գումար ուղարկել սկսած ընդամենը 0,5%-ից (նախկին 1.5%-ի փոխարեն): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ACBA Credit Agricole Բանկի մամուլի ծառայությունից:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ակտիվորեն համագործակցում է Zolotaya Korona դրամական փոխանցումների համակարգի հետ սկսած 2008թ-ից, իսկ արդեն 2010թ արդյունքներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ճանաչվել է Zolotaya Korona համակարգի ամենադինամիկ զարգացող գործընկերը Հայաստանում:
ԲԱՆԿՈՒՄ հայտնել են, որ մտադիր են էլ ավելի ընդլայնել Zolotaya Korona համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան իրականացվող փոխանցումների ծավալը: Դրա համար բանկում առկա են բոլոր նախադրյալները. փորձառու մասնագետներ, մասնաճյուղերի լայն ցանց, և իհարկե հեռանկարային համատեղ նախագծեր: