Երեքշաբթի, 31 Մայիսի 2011 11:43
2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համախառն միջազգային պահուստները կրճատվել են 2.3 տոկոսով
Արմինֆո. 2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համախառն միջազգային պահուստները կրճատվել են 2.3%, կազմելով 1823.443 մլն.դոլար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Համախառն արչտաքին ակտիվների կազմումմիջազգային պահուստները ¥համախառն արտաքին ակտիվները արտարժույթով¤ առաջին եռամսյակում նվազել են` 1865.845 մլն.դոլարից մինչև 1823.442 մլն.դոլար: Փոխառության հատուկ իրավունքների չափերը (SDR) ԱՄՀ կազմում կրճատվել է` 33.5 մլն.դոլարից (21.755 մլն.SDR) մինչև 31.5 մլն.դոլար (19.9 մլն. SDR):
2011 թվականի առաջին եռամսյակում արտաքին ակտիվները նվազել են 5.5%-ով, կազմելով 1101.748 մլն.դոլար:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: