Երեքշաբթի, 31 Մայիսի 2011 17:39
Հայաստանի դրամական բազան 2011 թվականի ապրիլին կրճատվել է 1.3%, մինչև 1.3 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2011 թվականի ապրիլին կրճատվել է 1.3%, 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմելով 499.6 մլրդ.դրամ կամ 1.337 մլրդ. դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված` ՀՀ ԿԲ նախնական տվյալների, տարվա կտրվածքով Հայաստանի դրամական բազան տարվա կտրվածքով աճել է 5.8%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցները ապրիլին աճել են 2.4%, մայիսի 1-ի դրությամբ կազմելով 319.8 մլրդ. դրամ: Տարվա կտրվածքով այս ցուցանիշն աճել է 14.2%: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 20.6% կամ 103 մլրդ.դրամ, աճելով ապրիլին 7.4%, իսկ տարվա կտրվածքով` 3 անգամ: Պարտադիր արտարժութային պահուստների բաժինը կազմել է դրամական ընդհանուր բազայի 12.7%-ը կամ 63.7 մլրդ. դրամ, ապրիլին կրճատվելով 22.4%:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը 2011 թվականի ապրիլին կրճատվել են 8%, մինչև 387.7 մլրդ.դրամ (տարվա կտրվածքով անկումը կազմել է 26%):
Ներքին ակտիվների չափերը 2011 թվականի ապրիլին աճել են մոտ 31.6%, 2011 թվականի մայիսի 1-ին կազմելով 111.9 մլրդ.դրամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է 87.2 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, ապրիլին աճելով 5.3%: Ներքին ակտիվների ընդհանուր ծավալներում բանկերի նկատմամբ պահանջների բաժինը հաշվետու ամսում աճել է 31.1%, մինչև 88.1 մլրդ. դրամ: Ներքին ակտիվների կազմում ՌԵՊՈ-պայմանագրերով գործարքների ծավալը ապրիլին աճել է 309 անգամ, մինչև 20.6 մլրդ. դրամ: