Երեքշաբթի, 31 Մայիսի 2011 17:42
Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի ապրիլին կրճատվել է 0.3 տոկոսով, մինչև 2.5 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի ապրիլին կրճատվել է 0.3%, մայիսի 1-ին կազմելով 923.3 մլրդ.դրամ կամ 2.47 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները ապրիլին աճել են 2.5%, իսկ տարվա կտրվածքով աճել 13%, մայիսի 1-ին կազմելով 285.3 մլրդ.դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 24% կամ 221.5 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 45.1% կամ 416.5 մլրդ. դրամ:
Արտաքին ակտիվները 2011 թվականի ապրիլին կրճատվել են 29.3%, մինչև 93.2 մլրդ. դրամ: Ներքին ակտիվները ապրիլին աճել են 4.5%, մայիսլի 1-ին կազմելով 830.1 մլրդ. դրամ:
Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջներով ակտիվների գծով գրանցվել է բացասական` 56.3 մլրդ.դրամ: Տնտեսության բաժինը կազմել է 1.091 տրլն. դրամ 2.9% ամսական աճով, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 621.2 մլրդ. դրամ: Դրանց կազմում տնային տնտեսությունների բաժինը կազմել է 438.9 մլրդ. դրամ, իսկ ոչ առտրային կազմակերպությունների բաժինը` 13.2 մլրդ.դրամ,: