Չորեքշաբթի, 1 Հունիսի 2011 11:11
Թանկարժեք մետաղներն սկսեցին թանկանալ
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում արծաթի և պալադիումի 4.6%, ինչպես նաև ոսկու և պլատինի աննշան թանկացման հետևանքով գրանցվել է թանկարժեք մետաղների գների 3.3% աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, մայիսի 30-հունիսի 5-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 18475.97 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 2.8%, արծաթի գինը` 442.92 դրամ աճելով 5.9%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21477.89 դրամ, ինչը 1.1% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9009.54 դրամ` աճելով 3.4%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինն աճել է 15.2%, արծաթի գինը` 30.7%, պլատինի գինը` 7.7%, պալադիումի գինը`3.1%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 14.2%:
Ըստ միջազգային բորսաների տվյալների, մայիսի 19-ին, կապված Հունսատանի պարտքի հետ, ոսկու գները սկսել են տատանվելաճել: Մոսկվայի ժամանակով 11:42-ին Նյու յուրքի Comex բորսայում հունիսյան ֆյուչերսն էժանացել է 0.01%, կազմելով 1494.4 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց: ԵՄ ֆինանսների նախարարները չեն բացառում հունական պարտքի մարման ժամկետների ընդլայնումը: Միաժամանակ, ոսկու աճին նպաստել են Ճապոնիայի ՀՆԱ տվյալները, որոնց համաձայն ցուցանիշը նվազել է 0.9%, սպասվող 0.5% փոխարեն, ինչը կապված է երկրաշարժի հետևանքների հետ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոսկին թանկացել է 1.3%, հասնելով 1447 դոլարի 1 ունցիայի դիմաց: Ապրիլին գները հատել են 1500 դոլարի սահմանագիծը, որի հիմնական գործոնը հանդիսանում է պարտավորությունների ճգնաժամը Եվրոպայում և ինֆլյացիայի արագացումը տարբեր երկրներում: