Չորեքշաբթի, 1 Հունիսի 2011 11:18
NASDAQ OMX կմշակի Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը
Արմինֆո. CSDX՝ NASDAQ OMX Tallinn էստոնական ֆոնդային բորսայի Դուստր ձեռնարկությունը , և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ Կառավարության և ՀՀ Կենտրոնական Բանկի հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի NASDAQ OMX-ը կտրամադրի ծրագրային ապահովումը և կմատուցի հարակից ծառայություններ՝ Հայաստանում կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը սպասարկելու նպատակով: Մշակման և խորհրդատվության այս նախագիծը կիրականացվի մինչ 2013թ.:
Աղբյուրի համաձայն, ՙՀՀ Կառավարությունը NASDAQ OMX-ի հետ համագործակցության համաձայնագիր էր կնքել դեռ 2007թ.-ին, և այս նախագիծը ՀՀ Կառավարության և NASDAQ OMX-ի համագործակցության հաջորդ քայլն է: ՀՀ Կառավարությունը ներկայումս մշակում է անհատական հաշիվների վարման համակարգը Պետական եկամունտների կոմիտեում՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2013թ.-ից եկամտահարկը և սոցիալական ապահովության վճարները կփոխարինվեն մեկ հարկով: Պարտադիր կենսաթոշակային համակարգի կամավոր բաղադրիչի մասով գործընթացներն արդեն սկսվել են, և ՀՀ Կենտրոնական Բանկն ու ՀՀ Կառավարությունը ողջունում են արտասահմանյան փորձառու կառավարիչների գիտելիքների կիրառումը և փոխանակումը Հայաստանում: Այդ կապակցությամբ որոշ հարկային արտոնություններ են նախատեսված պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր և կամավոր բաղադրիչների շրջանակներում: ՀՀ Կառավարությունը շարունակում է գործառնական համաձայնագրի կնքման բանակցությունները Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի հետ՚,-մեկնաբանել է ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ՝ պրն Ահարոն Չիլինգարյանը:
ՙԷստոնիայում պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործում է մոտ 10 տարի և կենտրոնացված հաշիվների վարման համակագը իրեն լավ է արդարացրել: Հայաստանի պաշտոնյաները իրենց հերթին որոշում են կայացրել օգտագործել այս համակարգի NASDAQ OMX Tallinn-ի մշակման փորձից՚, ասել է NASDAQ OMX Tallinn-ի Խորհրդի նախագահ՝ պրն Անդրուս Ալբերը:
Ի դեպ, NASDAQ OMX Tallinn-ը Էստոնիայի արժեթղթերի շուկայի առաջատար օպերատորն է, որը ապահովում է արժեթղթերով առևտրի միջավայրը և ենթակառույցները, ինչպես նաև գործարքների քլիրինգը, ընկերությունների ցուցակումը, արժեթղթերի կենտրոացված ռեեստրավարումը և կենսաթոշակային համակարգի հաշիվների վարումը Էստոնիայում: NASDAQ OMX Tallinn-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն բորսայական խմբի՝ NASDAQ OMX Group, Inc- ի անդամ: