Չորեքշաբթի, 1 Հունիսի 2011 11:20
ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասը 2011 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 6.7%, կազմելով 311.5 մլն.դոլար
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասը 2011 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 6.7%, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 311.5 մլն.դոլար:
Ըստ ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, Կենտրոնական բանկի ընդհանուր կապիտալը հաշվետու ժամանակահվածում կրճատվել է 37.2%, մինչև 13.7 մլրդ.դրամ կամ 37 մլն.դոլար: Ընդհանուր կապիտալի եռամսյակային անկումը պայմանավորված է կուտակված վնասների բացասական մակարդակի կրճատումով, վաճառքի համար ընդունելի ակտիվների բացասական 6.3%, մինչև 1.7 մլրդ.դրամ աճով և գլխավոր պահուստի անփոփոխ` 17.4 մլրդ.դրամ, մնալու հետևանքով: Բանկի էմիսիոն կապիտալը և լրացուցիչ կաննադրական կապիտալը փոփոխության չեն ենթարկվել, համապատասխանաբար կազմելով 100 մլն.դրամ և 85.7 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, ԿԲ ընդհանուր ակտիվները 2011 թվականի առաջին եռամսյակում աճել են 0.5%, կազմելով 2.5 մլրդ.դոլար կամ 929.6 մլրդ.դրամ, որտեղ 78.4% կամ 729 մլրդ.դրամ կազմել է արտարժութային ակտիվների բաժինը, իսկ 21.6% կամ 200.6 մլրդ. դրամ` դրամային ակտիվների բաժինը: Հաշվետու եռամսյակում արտարժութային ակտիվները կրճատվել են 0.3%, իսկ դրամային ակտիվները` 3.3%:
ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2011 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 0.3%, կազմելով 2.6 մլրդ.դոլար, կամ 943.3 մլրդ.դրամ, որոնց մեջ արտարժույթով պարտավորությունները կազմել են 22.3% կամ 210.8 մլրդ.դրամ, իսկ ՀՀ դրամով պարտավորությունները` 77.7% կամ 732.5 մլրդ.դրամ: Ընդ որում դրամային պարտավորությունները հաշվետու տարում գրեթե չեն փոփոխվել, իսկ արտարժութային պարտավորությունների հետ տեղի է ունեցել 1.4% անկում:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2010 թվականի արդյունքներով կուտակված վնասը կազմել է 123.3 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 21.8 մլրդ.դրամ ¥բացասական¤: 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԿԲ ակտիվները կազմել են 924.6 մլրդ.դրամ, որտեղ արտարժույթով ակտիվները` 730.5 մլրդ.դրամ, իսկ դրամային ակտիվները` 194.1 մլրդ. դրամ: ԿԲ ընդհանուր պարտավորություններն այդ օրվա դրությամբ կազմել են 946.4 մլրդ. դրամ, որտեղ 213.7 մլրդ. դրամ կազմել են արտարժութային ակտիվները և 732.7 մլրդ. դրամ` դրամային ակտիվները: