Հինգշաբթի, 2 Հունիսի 2011 16:09
Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը ապրիլին աճել է 3%, մինչև 2.8 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի ապրիլին աճել է 3%, մայիսի 1-ին կազմելով 1.045 տրլն. դրամ կամ 2.8 մլրդ.դոլար տարվա կտրվածքով աճելով 34%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է 999.9 մլրդ.դրամ կամ 2.8 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 40.5% կամ 404.7 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 59.5% կամ 595.2 մլրդ.դրամ: 2011 թվականի ապրիլին դրամային վարկավորումը աճել է 2% ¥տարվա կտրվածքով` աճել է 14.6%¤, արտարժութային վարկերի 3.5% աճին զուգահեռ:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 3.9% կամ 41.1 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը ապրիլին աճել է 2.7%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը չի փոփոխվել:
Երկարաձգված վարկերի կազմում 58.4% կամ 23.9 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.5%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի ապրիլին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքներն իջել են`18.29%-ից մինչև 17.01%, իսկ տարվա կտրվածքով` մոտ 3 կետով: