Հինգշաբթի, 2 Հունիսի 2011 16:12
Հայկական բանկերի հաճախորդների թիվը 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին աճել է 4.5 տոկոսով, մինչև 1.181 մլն.
Արմինֆո. Հայկական բանկերի հաճախորդների բազան 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1.113 մլն. ֆիզիկական և 67.915 հազ.իրավաբանական անձ: ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 1.181 մլն.հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 1.882 մլն. հաշիվներ, որոնցից 1.746-ը պատկանել են ֆիզիկական, իսկ 135.5 հազարը` իրավաբանական անձանց:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի մարտին Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան ավելացել է 2.5% կամ 29.395 հազարով: Ընդ որում, ֆիզիկական անձանց թիվն ամսվա կտրվածքով ավելացել է 2.6% կամ 28.609 հազարով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 1.1% կամ 786-ով:
2011 թվականի մարտին իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների թիվն ավելացել է 2.4% կամ 44.753 հազարով: Նշված ժամանակահատվածում իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են 1.9% կամ 26.2-ով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները` 2.4% կամ 42151-ով: