Հինգշաբթի, 2 Հունիսի 2011 17:10
ProCredit Bank մտադիր է 2011 թ. ՓՄՁ ոլորտում տեղաբաշխել 10 մլն.դոլարի վարկեր
Արմինֆո. ProCredit Bank մտադիր է 2011 թվականին ՓՄՁ ոլորտում տեղաբաշխել 10 մլն.դոլարի վարկեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից, բոլոր վարկերն էլ նախատեսված են EBRD և BlueOrchard Finance SA վարիային ծրագրերի շրջանակներում: Վարկային ռեսուրսներ ներգրավելու նպատակով ներկայումս բանակցվում են նաև այլ միջազգային կառույցների հետ:
ՙՓՄՁ հանդիսանում է Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող հատվածներից մեկը, որը հսկայական դեր է խաղում սոցիալ և տնտեսական կայունացման ապահովման գործում: ProCredit Bank-ի համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ բանկին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը Հայաստանի շուկայում և ավելացնել հաճախորդների բազան, ինչպես նաև ընդլայնել հաճախորդների ֆինանսական հնարավորությունները, ապահովելով նրանց բիզնեսի զարգացումը, միաժամանակ նրանց նոր շուկաներն դուրս գալու հնարավորություններ ստեղծելով՚,-նկատել է ProCredit Bank-ի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանը: