Ուրբաթ, 3 Հունիսի 2011 17:30
EBRD ներկայացուցիչը բանկային հանրությանը կոչ է արել ուժգնացող մրցակցության պայմաններում չթուլացնել տեմպերը
Արմինֆո. ՙ2010 թվականին Հայաստանի բանկային համակարգում ուժգնացավ մրցակցությունը, իսկ հատվածը դարձվ ավլի ագրեսիվ, սակայն դրան հարկավր է մոտենալ զգուշությամբ՚,-այսօր հայտարարել է EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, ելույթ ունենալով Հայէկոնոմբանկի տարեկան ընդհանուր ժողովում:
Նրա խսքերով, մրցակության ուժգնացման մասին է վկայում մասնավոր և կորպորատիվ հատվածների վարկավորման աճը, տկոսադրույքների իջեցումը, վարկերի մարման ժամկետների երկարաձգումը, բանկային ծառայությունների շրջանի և մասնաճյուղերի ընդլայնումը: Վ.Ռազլոգը դրական է համարել այն, ինֆլյացիայի զսպման ուղղությամբ Կենտրոնական բանկը արդյունավետորեն է գործում, կիրառելով տեղական արժույթով ֆինանսավորման ընդլայնմանն ուղղված բոլոր նոր գործիքները:
ՙԲալար այս փոփոխությունները դրական են, սակայն աճին հարկավոր է մոտենալ որոշակի զգուշավորությամբ, քանի որ նոր պայմաններում բիզնեսը կզարգանա ոչ այնպես, ինչպես նախկինում: Այդ առումով Եվրաբանկն իր գործընկեր-բանկերին խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չնղացնել ռիսկի գնահատման շրջանակները և հետևել կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներին՚,-ընդգծել է նա:
Նա նաև հավելել է, որ ներկա պայմաններում բանկերին հարկավոր է շարունակել ինովացիոն լուծումների ներդրման աշխատանքները, միաժամանակ ընդյալնելով հաճխորդներին մատուցվող ծառայությունների փունձը, միաժամանակ պահպանելով որակը:
Ընդհանուր առմամբ, Վ.Ռազլոգը բարձր գնահատական է տվել Հայէկոնոմբանկի 2010 թվականի գործունեությանը: