Շաբաթ, 4 Հունիսի 2011 09:39
Անելիք Բանկ՚ ՓԲԸ-ն նախկին Գլխամասային գրասենյակի տեղում բացել է նոր` ՙԲաղրամյան՚ մասնաճյուղը:
Արմինֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն նախկին Գլխամասային գրասենյակի տեղում բացել է նոր` ՙԲաղրամյան՚ մասնաճյուղը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի մայիսից Գլխամասային Բանկը տեղափոխվել է առավել հարմարավետ և ընդարձակ նոր շենք, որը գտնվում է Վարդանանց 13 հասցեում: Գլխամասային Բանկի վերանորոգման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, այդ իսկ պատճառով հաճախորդների գործառնական սպասարկումը ժամանակավորապես իրականացվում էր նախկին` Բաղրամյան 75 հասցեում:
ՙԲանկի նոր եռահարկ ՙԲաղրամյան՚ մասնաճյուղը զբաղեցնում է 440 մ2 տարածք, հագեցված է ժամանակակից տեխնիկայով և տրամադրելու է որակյալ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Բանկի մասնաճյուղը ստեղծվում է Գլխամասային Բանկի տարածքի բազայի վրա, որը տվյալ հասցեում գործում էր ավելի քան 15 տարի: Մեր մշտական հաճախորդները, որոնք սպասարկվել են Գլխամասային Բանկում, գոհ կմնան նաև նորաբաց մասնաճյուղի սպասարկումից՚,– նշել է Բանկի Մասնաճյուղերի գործունեության կոորդինացման վարչության պետ` Լևոն Թումանյանը:
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990 թվականին: Անելիք Բանկը դեռևս 1997 թվականին ստեղծել է սեփական Դրամական Փոխադրումների ՙԱնելիք՚ Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: Բանկի ակտիվները 2010 թվականի արդյունքներով կազմել են շուրջ 60.1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 29.7 միլիարդ դրամ: