Շաբաթ, 4 Հունիսի 2011 09:56
Միայն մայիսի 15-ից 31-ը ԱՊՊԱ պոլիսներով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հատուցել է 51 մլն. դրամ
Արմինֆո. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը մայիսի 15-ից 31-ը ԱՊՊԱ պոլիսներով հատուցել է 51 մլն. դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության PR բաժնից:
Աղբյուրի համաձայն, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում մայիսի 15-ից 31-ը գրանցվել է 257 ավտոճանապարհային պատահար, որից 189 տեղի է ունեցել Երևանում, 68-ը` մարզերում:
Ընկերության հայցերի կարգավորման բաժնում 211 ԱՊՊԱ պատահարի դիմաց ներկայացված հայցերով վճարվել է արդեն է 51 մլն. ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի արագ արձագանքման ծառայությունը, ընկերության ներքին նորմատիվներով, Երևան քաղաքում վթարի վայր է հասնում 15-20 րոպեի ընթացքում, օրենքով նախատեսված 35 րոպեի փոխարեն: