Ուրբաթ, 27 Մայիսի 2011 16:31

ACBA-Credit Agricole Bank-ը 2010 թվականի գործունեության արդյունքներով արժանացել է մրցանակի Citibank-ի կողմից


Արմինֆո. 2010 թվականի գործունեության արդյունքներով միջազգային ֆինանսական կառույցների կողմից ACBA-Credit Agricole Bank-ը երկրորդ անգամ արժանացել է SWIFT միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ՙՈրակի գերազանցություն՚ /Quality Recognition Award 2010/ մրցանակին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ACBA-Credit Agricole Bank-ի մամուլի ծառայությունից, յուրաքանչյուր տարի CITI բանկը այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` միջազգային փոխանցումների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

Աղբյուրի համաձայն, ունենալով թղթակից բանկերի լայն ցանց և վարելով ճկուն սակագնային քաղաքականություն` ACBA-Credit Agricole Bank իր հաճախորդների համար մրցունակ պայմաններ է առաջարկում SWIFT համակարգով փոխանցումների իրականացման համար:

Նշենք, որ 2010 թվականի միջազգային փոխանցումների քանակը 35 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արդյունքը: