Երկուշաբթի, 30 Մայիսի 2011 15:35
ACBA Leasing և ՙՑեպելին Արմենիա՚ ընկերությունները ստորագրել են 7.5 մլն.դոլար գումարի վենդորային պայմանագիր
Արմինֆո. Հաշվի առնելով հայաստանյան շուկայի առանձնահատկությունները և առկա պահանջարկը ՙԱԳԲԱ Լիզինգ՚ ՓԲԸ և ՙՑեպելին Արմենիա՚ ՍՊԸ-ն համատեղ ստանձնեցին տեղական ընկերությունների բիզնեսին խթանելու և եռակողմ համագործակցությունը նոր հարթության վրա դնելու առաքելությունը: Երկարատև բանակցություններից հետո, որը ներառում էր բանակցություններ ինչպես ՙԱԳԲԱ Լիզինգ՚ ՓԲԸ-ի և ՙՑեպելին Արմենիա՚ ՍՊԸ-ի միջև, այնպես էլ` ՙՑեպելին Ինտերննեիշնլ՚-ի, ս.թ. մայիսի 30-ին կնքվեց Հայաստանում առաջին Ֆինանսավորման համագործակցության պայմանագիրը (Vendor Finance Co-operation Agreement), որով նախատեսվում է 2011– 2012թթ-ին լիզինգով տրամադրել շուրջ 7.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ: Պայմանագիրն այսօր ստորագրել են ՙԱԳԲԱ Լիզինգ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը և ՙՑեպելին Արմենիա՚ ՍՊԸ գլխավոր տնօրեն Հեյկո Քրայսլերը:
ՙԱԳԲԱ Լիզինգ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս.Գիշյանը տեղեկացրել է, որ համաձայն պայմանագրի պայմանների, նախատեսվում է առևտրային ֆինանսավորման վերաբերյալ փոխշահավետ մի պայմանագիր, որը հնարավորություն կընձեռի շինարարական, հանքաարդյունահանող, ճանապարհաշինական կազմակերպություններին օպերատիվ կերպով ստանալ շահավետ ֆինանսավորում` օգտվելով լիզինգի առավելություններից:
ՙՑեպելին Արմենիա՚ ՍՊԸ գլխավոր տնօրեն Հեյկո Քրայսլերն էլ իր հերթին նշել է, որ տվյալ պայմանագրի արդյունքում, Ցեպելին Արմենիա ընկերությունը կընդլայնի վաճառքի ծավալները, ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունը կձևավորի որակյալ և դինամիկ զարգացող պորտֆել, իսկ հաճախորդները հնարավորություն կունենան շահավետ պայմաններով ձեռք բերել շինարարական, հանքաարդյունաբերական տեխնիկաներ և ուժային ագրեգատներ:
Ի դեպ, ներկայացվել է նաև ՙԱԳԲԱ Լիզինգ՚ ՎԿ ՓԲԸ-ի և ՙՑեպելին Արմենիա՚ ՍՊԸ-ի անակնկալ նվերը, այն հաճախորդներին, ովքեր ցանկություն կհայտնեն ձեռք բերել CAT ապրանքանիշի սրքավորումներ ս.թ. Հունիսի 1-ից 30-ը ընկած ժամանակահատվածում` հայաստանյան ֆինանսական շուկայում գործող նախադեպը չունեցող 9.9 % տարեկան տոկոսադրույքով: