Երեքշաբթի, 7 Հունիսի 2011 16:16
Աճի տեմպերով արծաթը զիջել է պալադիումին
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում արծաթը և ոսկին աճի տմպերով զիջել են պլատինին և պալադիումին, ինչը գրանցել է թանկարժեք մետաղների գների 2.3% աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, մայիսի հունիսի 6-12-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 18614.35 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.8%, արծաթի գինը` 451.14 դրամ աճելով 1.9%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 22033.70 դրամ, ինչը 2.6% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9373.08 դրամ` աճելով 4.1%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինն աճել է 16.1%, արծաթի գինը` 33.2%, պլատինի գինը` 10.5%, պալադիումի գինը` 7.3%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 16.8%:
Ըստ միջազգային բորսաների տվյալների, հունիսի 6-ին ոսկու գները պահպանել են նախորդ շաբաթվա դրական դինամիկան, քանի որ ԱՄՆ գործազրկության թույլ վիճակագրությունը ուժեղացնում է ներդրողների անհանգստությունը կապված այդ երկրի տնտեսական աճի դանդաղման հետ, իրենց ներդրումներն ուղղելով ավելի հուսալի ակտիվներին: Նախորդ շաբաթվա տվյալներով թանկարժեք մետաղները թանկացել են 0.3%: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոսկին թանկացել է 1.3%, արդեն 10 եռամսյակ շարունակելով աճը, ինչն ամենաերկարատևն է սկսած 1975 թվականից: Ապրիլին շարունակվել է ոսկու գնաճը, անցնելով 1500 դոլարից, ինչը հետևանք է Եվրոպայի պարտքային ճգնաժամի և մի շարք երկրներում ինֆլյացիայի արագացման: Մայիսի արդյունքներով, ոսկին էժանացավ 1.3%, մասնավորապես, դոլարի փոխարժեքի ամրացման հաշվին, մայիսի 2-ին սահմանելով պատմական ռեկորդ, հատելով 1557.4 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց սահմանագիծը: