Հինգշաբթի, 2 Հունիսի 2011 09:55
Պրոմեթեյ Բանկը՚ 2 մլն.եվրո գումարով վարկային համաձայնագիր է ստորագրել Baader գերմանական ներդրումային բանկի հետ
Արմինֆո. Նախօրեին ՙՊրոմեթեյ Բանկը՚ 2 մլն.եվրո գումարով վարկային համաձայնագիր է ստորագրել Baader գերմանական ներդրումային բանկի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Պրոմեթեյ Բանկի մամուլի ծառայությունից, համաձայնագիրը հանդիսանում է երկու բանկերի միջև համագործակցության, զարգացման և արդյունավետ գործընկերության ամրապնդման ապացույցը: Վարկային միջոցները բանկին են տրամադրվում ներդրումային գործունեությունը զարգացնելու նպատակով:
Ժրոմեթեյ Բանկը 2010 թվականից պետական և կորպորատիվ արժեթղթերի հետ գործարքների ծառայություններ է մատուցում, որոնք շրջանառվում են առաջատար բորսաներում, այդ թվում` London Stock Exchange Group, Tokyo Stock Exchange, NYSE Euronext, Deutsche Borse: Նախորդ տարվա դեկտեմբերին տեղի է ունեցել եվրաբոնդերով առաջին գործարքը:
Baader ներդրումային բանկը հիմնվել է 1983 թվականին և հանդիսանում է Գերմանիայի ամենախոշոր բանկերից մեկը արժեթղթերի առքուվաճառքի գծով, օրական իրականացնելով 340 հազար գործարք: