Երեքշաբթի, 14 Հունիսի 2011 18:28
ՀՀ ԿԲ արձանագրում է ֆինանսական միջնորդության մակարդակի 50% աճ
Արմինֆո. Ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանում`բանկային ակտիվների հարաբերությունը ՀՆԱ-ին, հասել է 50%-ի, իսկ 2008 թվականին այդ ցուցանիշը կազմել է 28%. իսկ 2009 թվականին` 13-14%: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Սրթուր Ջավադյանը, նկատելով, որ ցուցանիշները Հայաստանի համար բավականին բարձր են:
Նա տեղեկացրել է, որ բանկային վարկերի և ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 30%-ի, երբ 2008 թվականին կազմել է 16.7%, իսկ 90-ականերին` 10%-ից ցածր: Նրա խսքերով, առաջին հինգ ամիսներին Հայաստանի բանկային համակարգում 17% ավելացել է ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը: Համեմատության համար Ջավադյանը նշել է, որ ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը տատնվում է 3-6% սահմաններում, իսկ եվրոպական երկրներում` ավելի ցածր է:
ԿԲ նախագահը նշել է, որ չաշխատող, այդ թվում նաև ռիսկերի ՙոչ ստանդարտ՚ խմբին պատկանող վարկերի բաժինը ներկայումս կազմում է 3.4%: Հայաստանի բանկային համակարգում կապիտալի համարժեքությունը մոտ է 21%-ին: ՙՍա բավականին բարձր ցուցանիշ է, Եվրոպայի զարգացած և զարգացող երկրների համեմատ, և զգալիորեն բարձր է ԱՊՀ երկրների բանկային համակարգերի միջինացված ցուցանիշի համեմատ՚,-ընդգծել է Ա.Ջավադյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի բանկային համակարգում իրացվելիության մակարդակը ներկայումս կազմում է 28%, իսկ ընթացիկ իրացվելիությոնը` 134%: