Երեքշաբթի, 14 Հունիսի 2011 19:12
KfW Հայաստանի գյուղատնտության վարկավորման նպատակով կտրամադրի 18 մլն.եվրո
Արմինֆո. Գերմանական KfW բանկը Հայաստանի գյուղատնտության վարկավորման նպատակով կտրամադրի 18 մլն.եվրո վարկային միջոցներ: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վարկային միջոցները, որոնց վերաբերյալ համաձայնագրերն ձեռք են բերվել տարեսկզբին, Մայնի Ֆրանկֆուրտում, Հայաստանին կտրամադրվեն 2011 թվականի ավարտին կամ 2012 թվականի սկզբին: Ընդ րում, միջոցների մի մասը կհատկացվի դրամաշնորհի տեսքով:
Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս GAF գրասենյակը "հայ գերմանական հիմնադրամ" Հայաստանի ֆինանսական համակարգում իրականացնում է 6 վարկային ծրագիր, որոնցից 3-ը ֆինանսավորվում է KfW բանկի, մեկը` Համաշխարհային բանկի, իսկ երկուսը`Կառավարության կողմից: Նրա խոսքերով, ծրագրերից րեքն ուղղված են ՓՄՁ վարկավորմանը:
Իր հերթին, Հայ-գերմանական հիմնադրամի տնօրեն ևորգ Թումանյանը տեղեկացրել է, որ KfW ծրագրի նոր փուլի շրջանակներում շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 20 մլն.եվրո, ՙԲնակարանային ֆինանսավորման շուկայի կայուն զարգացման՚ ծրագրի շրջանակներում, ընդ որում, մասնակկից բանկերի թիվը հասել է 18-ի: