Երեքշաբթի, 14 Հունիսի 2011 20:42
Հայաստանի առևտրային բանկերի հիփոթեքային պորտֆելը հասել է 93.7 մլրդ.դրամի
Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերի հիփոթեքային պորտֆելը հասել է 93.7 մլրդ.դրամի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Նրա խոսքերով, միայն ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ վարկային կազմակերպության միջոցով ներկայումս վերաֆինանսավորվել է 1632 վարկ`12.1 մլրդ.դրամ գումարով, իսկ ՙԵրիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան՚ ընկերութան միջոցով` 447 վարկ, 3.5 մլրդ.դրամ գումարով:
Նշենք, որ Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում աշխատում են Հայաստանի բոլոր 21 բանկերը: Բանկային համակարգի ընդհանուր պորտֆելում հիփոթեքային վարկավորման բաժինը կազմեւմ է մոտ 10%, առաջին եռամսյակում գրանցելով 3%, իսկ տարեկան կտրվածքով` 9% աճ: