Երեքշաբթի, 14 Հունիսի 2011 20:46
Լուսական ստաբվարկի շրջանակներում Հայաստանի բանկային համակարգը վերաֆինանսավորել է 88.4 մլրդ.դրամի վարկեր
Արմինֆո. Ռուսական ստաբիլիզացիոն վարկով ՓՄՁ զարգացման ծրագրով նախատեսված 66.5 մլրդ.դրամից արդեն իրացվել է 64.3 մլրդ.դրամը:
Ինչպես այսօր լրագրողների հայտարարել է Հհ Կնտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, այդ միջոցների հաշվին Հայաստանի բանկային համակարգն արդեն վերաֆինանսավորել է 3724 վարկ, 88.4 մլրդ.դրամ գումարով: Մասնավորապես, ընդհանուր գումարից 36.9 մլրդ.դրամ ուղղվել է ՓՄՁ ոլորտի 2572 վարկերի ֆինանսավորմանը, 5.4 մլրդ.դրամ` հիփոթեքային վարկավորման 732 վարկերի ֆինանսավորմանը, 16.5 մլրդ.դրամ` արտահանումը խթանող 28 վարկերի ֆինանսավորմանը, 16.8 մլրդ.դրամ` վերամշակող ձեռնարկությունների 30 վարկերի ֆինանսավորմանը, 8 մլրդ.դրամ` տուրիզմի ենթակառույցների 28 վարկերի ֆինանսավորմանը, 3.7 մլրդ.դրամը` օդային փոխադրումների 9 վարկերի ֆինանսավորմանը, 1.1 մլրդ.դրամը` սպառողական 325 վարկերի ֆինանսավորմանը: Ընդ որում, մեկ վարկի միջինմ չափը ՓՄՁ ոլորտում կազմել է 14.3 մլն.դրամ, հիփոթեքի ոլորտում` 7.4 մլն.դրամ, սպառողական վարկերի ոլորտում` 3.4 մլրդ.դրամ: