Չորեքշաբթի, 15 Հունիսի 2011 15:53
Անկանխիկ և ինտերնետ վճարները Հայաստանում գրանցել են կայուն աճ
Արմինֆո. Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում ինտերնետ-վճարների ծավալը նախորդ տարվա մայիսի համեյատ աճել է 39.3%, մինչև 190.8 մլն.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերության մամուլի ծառայությունից, ինտերնետ վճարների քանակը մեկ տարում ավելացել է 83.9%, մինչև 40780:
Միևնույն ժամանակ, 2011 թվականի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 82.4% աճել է բանկոմատների միջոցով անկանխաիկ վճարների ծավալը, մինչև 17.3 մլն.դրամ, իսկ քանակը մեծացել է մոտ 2 անգամ, մինչև 13869:
Քարտից քարտ դրամական փոխանցումները նույնպես գրանցել են 19.7% տարեկան աճ, մայիսի վերջին հասնելով 347 մլն.դրամի, իսկ դրանց քանակն ավելացել է 49%, մինչև 4170 փոխանցում: