Ուրբաթ, 17 Հունիսի 2011 18:03
Հունիսի 17-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 373.84 դրամ/դոլար
ԱրմԻնֆո: Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում այսօր տեղի ունեցած սակարկությունների ընթացքում 17 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.240 մլն.դոլար (837.412 մլրդ.դրամ)` 373.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.20 կետով ցածր է նախկին, հունիսի 16-ի սարկություններում ձևավորված փոխարժեքից:
NASDAQ OMX Armenia-ի տվյալներով, ԱՄՆ դոլարի պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 373 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին գինը` 373.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 374 դրամ/դոլար, փակման գինը` 373.50 դրամ/դոլար, նվազագույն գինը` 373.50 դրամ/դոլար և առավելագույն գինը գրանցվել է 374 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականի հունվարի 10-ից հունիսի 17-ը ներառյալ` NASDAQ OMX Armenia բորսայում գրանցվել է 355.914 մլն. դոլարի գործարք: րանցված դոլարային գործարքների միջին կշռված գինն այդ ժամանակահատվածում աճել է` 363.94 դրամ/դոլար գումարից մինչև 373.84 դրամ/դոլար: