Ուրբաթ, 17 Հունիսի 2011 19:07
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը կրճատվել են 23%, իսկ դրամային վարկերն աճել են` 7.2%
Արմինֆո. Հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 7.2%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.5 մլն ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը կազմել է 23%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտորական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81.4 մլն. ԱՄՆ դոլար 375.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90.9 մլն. ԱՄՆ դոլար 376.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 13.690 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 376.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է հունիսի 13-ին` 3.2 մլն. դոլար և հունիսի 14-ին` 3.2 մլն.դոլար: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 200 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 374 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1.043 տրլն.դրամ կամ 2.8 մլրդ. դոլար, առաջին եռամսյակում աճելով 4.2%, իսկ տարվա կտրվածքով 27.2%: